Armenian ARMSCII Armenian
Կ-118916-13.11.2025-ԱռՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին»1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-267 օրենքի  4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«Վետերաններն իրավունք ունեն ստանալու բժշկական օգնություն եւ սպասարկում՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում:»:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: