Armenian ARMSCII Armenian
Կ-118915-13.11.2025-ԱռՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» 2002 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-411-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)  6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում» բառերը փոխարինել «բժշկական օգնություն եւ սպասարկում՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրամադրվում են բժշկական օգնություն եւ սպասարկում՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում:

2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին կարող են տրամադրվել սպորտ-առողջարարական ճամբարների, հանգստյան տների ուղեգրեր՝ պետական եւ համայնքային բյուջեներից այդ նպատակով նախատեսված միջոցների եւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: