Armenian ARMSCII Armenian
Կ-11898-13.11.2025-ԱռՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում՝

1) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10. Հաշմանդամություն ունեցող անձանց առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում երաշխավորվում է ապահովագրական փաթեթ՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի պահանջներին համապատասխան:».

2) 11-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ  մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: