Հոդված 1. «Դեղերի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 51-րդ, 52-րդ, 53-րդ, 54-րդ, 55-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«51) ապահովագրական փաթեթում ներառված դեղ՝ արտահիվանդանոցային պայմաններում բուժման ենթակա հիվանդությունների կամ վիճակների դեպքում բժշկական օգնության եւ սպասարկման, ինչպես նաեւ քրոնիկ հիվանդությունների եւ վիճակների շարունակական (դիսպանսեր) հսկողության նպատակով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքին հաապատասխան ապահովագրված անձին տրամադրվող, Կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված դեղ.
52) ապահովագրական փաթեթում ներառված դեղի հենակետային գին՝ ապահովագրական փաթեթի շրջանակում դեղի ձեռքբերման՝ սույն օրենքով նախատեսված կարգով հաստատված գին.
53) ապահովագրական փաթեթում ներառված դեղի հատուցման գին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ապահովագրական փաթեթում ներառված դեղի հենակետային գնի նկատմամբ հաստատված հավելյալ չափի կիրառման արդյունքում ստացվող դրամական միավոր.
54) ապահովագրական փաթեթում ներառված դեղի հատուցման առավելագույն չափ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ապահովագրական փաթեթում ներառված դեղի հատուցման առավելագույն չափ՝ դրամական արտահայտությամբ.
55) ապահովագրական փաթեթում ներառված դեղերի ցանկ՝ Կառավարության կողմից հաստատած ցանկ, որտեղ սահմանվում են ապահովագրական փաթեթում ներառված դեղերի համընդհանուր անվանումը, դեղաձեւը, դեղաչափը, հենակետային գները, հատուցման գները եւ հատուցման առավելագույն չափերը՝ օրենքին համապատասխան:»
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3) բնակչությանը դեղերով ապահովման ոլորտում սոցիալական արդարության երաշխավորումը:»:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 9. Դեղերի մատչելիության ապահովման պետական համակարգը
1.Դեղերի մատչելիության ապահովման պետական համակարգը ներառում է Սահմանադրությամբ նախատեսված բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերին համապատասխան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շահառուներին դեղերով ապահովումը, ինչպես նաեւ ապահովագրական փաթեթի շրջանակում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովագրված անձանց կողմից դեղերի ձեռք բերման՝ ամբողջությամբ կամ մասնակի (համավճար) հատուցումը, սույն օրենքին համապատասխան դեղերի գների կարգավորումը եւ հսկումը:»
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 11. Ապահովագրական փաթեթում ներառված դեղերի գների պետական կարգավորումը
1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է ապահովագրական փաթեթի դեղերի գների պետական կարգավորում: Գների պետական կարգավորումը սույն օրենքի համաձայն ապահովագրական փաթեթում ներառված դեղի ձեռքբերման դեպքում հատուցման եւ առավելագույն հատուցման չափերի սահմանումն է, որը ներառում է դեղի հենակետային գինը, հատուցման գինը եւ հատուցման առավելագույն չափը:
2. Ապահովագրական փաթեթում ներառված դեղերի գների պետական կարգավորումն իրականացվում է դեղի համընդհանուր անվանման խմբին եւ այդ խմբում ընդգրկված առեւտրային անվանումներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում «Դեղերի մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված դեղերի համար՝ ըստ դրանց դեղաձեւի եւ դեղաչափի:
3. Ապահովագրական փաթեթում ներառված դեղի հենակետային գինը, հատուցման գինը եւ հատուցման առավելագույն չափերը սահմանում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը՝ ապահովագրական փաթեթում ներառված դեղի հենակետային գնի, հատուցման գնի եւ հատուցման առավելագույն չափերի հաշվարկման մեթոդաբանության հիման վրա:
4. Օրացուցային տարվա ընթացքում դեղի հենակետային գինը, հատուցման գինը եւ հատուցման առավելագույն չափը կարող է վերանայվել ոչ ավելի, քան երկու անգամ:
5. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը իր պաշտոնական ինտերնետային կայքէջում տեղադրում է ապահովագրական փաթեթում ներառված դեղերի հենակետային գնի, հատուցման գնի եւ հատուցման առավելագույն չափերի վերաբերյալ տվյալները՝ ապահովելով այդ տվյալների մատչելիությունը նաեւ հաշմանդանություն ունեցող անձանց համար:
6. Ապահովագրական փաթեթի դեղերի գների պետական կարգավորման սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշումներն ուժի մեջ են մտնում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակվելուց հետո ոչ ուշ, քան հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
7. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 51-րդ, 52-րդ, 53-րդ, 54-րդ, 55-րդ կետերով սահմանված հասկացությունները եւ սույն հոդվածի դրույթները կիրառելի են ապահովագրական փաթեթի բժշկական պարագաների գների պետական կարգավորման համար՝ հաշվի առնելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով բժշկական պարագաներին վերաբերող իրավակարգավորումները:
8. Դեղերի գների եւ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով բժշկական պարագաների գների պետական կարգավորման ընթացակարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի՝
1) 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերով սահմանված կարգավիճակն ունեցող բնակչության խմբերի, որոնց համար ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տարվա հունվարի 1-ից.
2) 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբում անձ համարվող եւ երկու հարյուր հազար մեկ Հայաստանի Հանրապետության դրամից ավելի ապահովագրավճարի հաշվարկման բազա ունեցողների, 12րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբում ներառված անձ համարվող եւ երկու միլիոն չորս հարյուր հազար մեկ Հայաստանի Հանրապետության դրամից ավելի ապահովագրավճարի հաշվարկման բազա ունեցողների, որոնց համար ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տարվա հունվարի 1-ից.
3) 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբի մեջ ներառված անձ համարվող եւ մինչեւ երկու հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ ապահովագրավճարի հաշվարկման բազա ունեցողների, 12-րդ, կետով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբի մեջ ներառված անձ համարվող եւ մինչեւ երկու միլիոն չորս հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ ապահովագրավճարի հաշվարկման բազա ունեցողների, ինչպես նաեւ 13-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցողների, որոնց համար ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող երկրորդ տարվա հունվարի 1-ից.
4) օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 14-րդ եւ 15-րդ կետերով սահմանված կարգավիճակն ունեցող բնակչության խմբերի (ընդ որում, սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի համաձայն, փոխկապակցված անձանց համար՝ կամավոր կարգով՝ օրենքի համաձայն), որոնց համար ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երրորդ տարվա հունվարի 1-ից, բացառությամբ օրենքի 11-րդ հոդվածի 14-րդ կետով միայն ազդակիր բնակավայրի կարգավիճակ ունեցող բնակավայրում հաշվառում ունեցողների եւ նրանց փոխկապակցված անձանց, որոնց համար ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տարվա հունվարի 1-ից, ազդակիր համայնքի Կառավարության կողմից սահմանված կարգով ընդունված բնապահպանական ծրագրով նախատեսելով ապահովագրավճարի վճարում տվյալ ազդակիր բնակավայրի ռեզիդենտների համար:
Հոդված 7. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հաշտարարության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացում:
ՀիմնավորումՏեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում