«խորհրդատվական կենտրոն՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի կառուցվածքային ստորաբաժանում, որն իրականացնում է անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների եւ ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվությունների եւ պարզաբանումների տրամադրում, անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների իրականացման համար դիմումների ընդունում եւ այդ գործառույթների արդյունքում կազմված փաստաթղթերի տրամադրում, եւ որտեղ իրականացվում է ստորագրության իսկության ճանաչման նպատակով պայմանագրերի ստորագրում.»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում «սպասարկման գրասենյակ» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոն» բառերով:
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասում «անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով:
Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում «սպասարկման գրասենյակ» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոն» բառերով:
Հոդված 5. Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «սպասարկման գրասենյակում» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոնում» բառերով:
Հոդված 6. Օրենքի 48-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «սպասարկման գրասենյակում» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոնում» բառերով.
2) 4-րդ մասի «սպասարկման գրասենյակ» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոն» բառերով.
3) 5-րդ մասի «սպասարկման գրասենյակ» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոն» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից: