Հոդված 1. Վավերացնել 2024 թ. սեպտեմբերի 27-ին ք. Նիժնի Նովգորոդում ստորագրված «Բարձրագույն կրթության կրթական ծրագրերով եւ լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համար կադրեր պատրաստելու մասին» համաձայնագիրը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԴՐԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրի դրույթները եւ ձգտելով ձգտելով զարգացնել գերատեսչական կրթական կազմակերպությունների միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ փոխօգնություն ցուցաբերել բարձրագույն կրթության կրթական ծրագրերով եւ լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ Պետությունների Համագործակցության (այսուհետ՝ ԱՊՀ) մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համար կադրեր պատրաստելու բնագավառում՝ ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների կողմից համաձայնեցվել է «Բարձրագույն կրթության կրթական ծրագրերով եւ լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համար կադրեր պատրաստելու մասին» համաձայնագրի նախագծի տեքստը (այսուհետ՝ Համաձայնագիր): Համաձայնագիրը ստորագրվել է 2024թ. սեպտեմբերի 27-ին ք. Նիժնի Նովգորոդում:
Համաձայնագրի նպատակներից են բարձրագույն կրթության կրթական ծրագրերով եւ լրացուցիչ մասնագիտական կրթության ծրագրերով մաքսային ծառայությունների համար կադրերի պատրաստման կազմակերպումը, շահագրգիռ կրթական կազմակերպությունների միջեւ համագործակցության զարգացման աջակցումը, այդ թվում՝ համապատասխան կրթական ծրագրերի մշակման եւ իրագործման, միջազգային ակադեմիական փոխանակումների, գիտական կադրերի պատրաստման, համատեղ կրթական եւ գիտական միջոցառումների կազմակերպման ու անցկացման հարցերով:
Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է մաքսային մարմինների աշխատակիցների մասնագիտական մակարդակի բարձրացում՝ մաքսային գործի ոլորտում առաջատար փորձի ուսումնասիրմանն ուղղված միջոցառումներ կազմակերպելու միջոցով:
Համաձայնագրի համաձայն կրթական կամ գիտական միջոցառումներ կազմակերպող կողմը իր վրա է վերցնում դրանց անցկացման ծախսերը, իսկ այլ պայմանավորվածությունների բացակայության դեպքում պաշտոնատար անձանց գործուղման ծախսերն իր վրա է վերցնում ուղարկող կողմը:
Ներկայիս խմբագրությամբ՝ Համաձայնագիրը բաց է այն չստորագրած ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների կողմից միանալու համար՝ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին փոխանցելու միջոցով:
Համաձայնագրի ստորագրումը պայմանավորված է ԱՊՀ շրջանակներում համագործակցությամբ, որը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 1.1 կետի դրույթներից, մասնավորապես՝ Հայաստանը շարունակելու է ակտիվ մասնակցել ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը եւ կազմակերպությունում ընթացող գործընթացներին: Շարունակելու է կարեւորել նաեւ ԱՊՀ երկրնեի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը:
Արտաքին գործերի նախարարությունը ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը համապատասխանելու տեսանկյունից նպատակահարմար է գտնում Համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը:
Ըստ Արդարադատության նախարարության կողմից ներկայացված եզրակացության՝ Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Համաձայն Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված եզրակացության՝ Համաձայնագրում առկա են դրույթներ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացմանը:
Համաձայնագրի 2-րդ հոդվածով սահմանվում է, որ կրթական կամ գիտական միջոցառումներ կազմակերպող Կողմն իր վրա է վերցնում դրանց անցկացման ծախսերը, ինչպես նաեւ, այն դեպքում, երբ կրթական կամ գիտական միջոցառումներին ներգրավվում են երրորդ երկրների գիտամանկավարժական աշխատողներ կամ մասնագետներ, նրանց կացության եւ փոխադրման ապահովման հետ կապված ծախսերն իր վրա է վերցնում ընդունող Կողմը: Համաձայնագրի շրջանակներում բացահայտված չեն նաեւ կրթական կամ գիտական միջոցառումները ՀՀ-ում անցկացնելու դեպքում դրանց ֆինանսավորման հնարավոր աղբյուրները:
Միաժամանակ, Համաձայնագիրը ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ չի պարունակում:
Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից ներկայացված եզրակացության համաձայն, Համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը Համաձայնագրի առնչությամբ առաջարկություններ եւ դիտողություններ չունի:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նպատակահարմար է համարում «Բարձրագույն կրթության կրթական ծրագրերով եւ լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համար կադրեր պատրաստելու մասին» համաձայնագրի վավերացումը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԴՐԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Բարձրագույն կրթության կրթական ծրագրերով եւ լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համար կադրեր պատրաստելու մասին» համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2024 թվականի սեպտեմբերի 27-ին Նիժնի Նովգորոդ քաղաքում:
Համաձայնագրի նպատակներից են բարձրագույն կրթության կրթական ծրագրերով եւ լրացուցիչ մասնագիտական կրթության ծրագրերով մաքսային ծառայությունների համար կադրերի պատրաստման կազմակերպումը, շահագրգիռ կրթական կազմակերպությունների միջեւ համագործակցության զարգացման աջակցումը, այդ թվում՝ համապատասխան կրթական ծրագրերի մշակման եւ իրագործման, միջազգային ակադեմիական փոխանակումների, գիտական կադրերի պատրաստման, համատեղ կրթական եւ գիտական միջոցառումների կազմակերպման ու անցկացման հարցերով:
Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է մաքսային մարմինների աշխատակիցների մասնագիտական մակարդակի բարձրացում՝ մաքսային գործի ոլորտում առաջատար փորձի ուսումնասիրմանն ուղղված միջոցառումներ կազմակերպելու միջոցով:
Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ուզբեկստանի Հանրապետության եւ Տաջիկստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների կողմից:
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո: Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո:
Հաշվի առնելով վերոգրյալը 2024 թվականի սեպտեմբերի 27-ին ստորագրված «Բարձրագույն կրթության կրթական ծրագրերով եւ լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համար կադրեր պատրաստելու մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
Այնուամենայնիվ, փաստաթղթի կիրառելիության եւ գործնական նշանակության հարցի որոշումը վերապահված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
2024Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ Ք. ՆԻԺՆԻ ՆՈՎԳՈՐՈԴՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԴՐԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթներով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝
ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բարձրագույն կրթության կրթական ծրագրերով եւ լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համար կադրեր պատրաստելու մասին» համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
«Բարձրագույն կրթության կրթական ծրագրերով եւ լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համար կադրեր պատրաստելու մասին» համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) առկա են դրույթներ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացմանը:
Համաձայնագրի 2-րդ հոդվածով սահմանվում է, որ կրթական կամ գիտական միջոցառումներ կազմակերպող Կողմն իր վրա է վերցնում դրանց անցկացման ծախսերը, ինչպես նաեւ, այն դեպքում, երբ կրթական կամ գիտական միջոցառումներին ներգրավվում են երրորդ երկրների գիտամանկավարժական աշխատողներ կամ մասնագետներ, նրանց կացության եւ փոխադրման ապահովման հետ կապված ծախսերն իր վրա է վերցնում ընդունող Կողմը: Համաձայնագրի շրջանակներում բացահայտված չեն նաեւ կրթական կամ գիտական միջոցառումները ՀՀ-ում անցկացնելու դեպքում դրանց ֆինանսավորման հնարավոր աղբյուրները:
Միաժամանակ, Համաձայնագիրը ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ չի պարունակում:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ
ՊԱՏՃԵՆԸ՝ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Ի պատասխան Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2025 թվականի մայիսի 16-ի թիվ /5-4/31094-2025 գրության եւ ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Բարձրագույն կրթության կրթական ծրագրերով եւ լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համար կադրեր պատրաստելու մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԳԵՎՈՐԳ ԲԱԲԱՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱ՟ԳՈՐ՟ԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԴՐԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում