Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին բաժնով.
| «6.1 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ | |
| 6.1.1. անասնաբուժական դեղատնային | բազային տուրքի տարեկան գործունեության համար՝ 40-ապատիկի չափով». |
2) «18. Գործունեության այլ բնագավառներ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.18.1-18.18.4-րդ ենթակետերով.
| «18.18.1. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծման գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի տրման համար (5 տարի գործողության ժամկետով) | բազային տուրքի 30-ապատիկի չափով |
| 18.18.2. 18.18.1-ին ենթակետում նշված լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման կամ լիցենզիայի վերաձեւակերպման համար (5 տարի գործողության ժամկետով) | բազային տուրքի 20-ապատիկի չափով |
| 18.18.3. Պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրության համար՝ ֆիզիկական անձանցից՝ տարեկան իրավաբանական անձանցից՝ տարեկան |
բազային տուրքի 40-ապատիկի չափով բազային տուրքի 60-ապատիկի չափով |
| 18.18.4. Պեստիցիդների կամ ագրոքիմիկատների վաճառքի համար՝ ֆիզիկական անձանցից՝ տարեկան իրավաբանական անձանցից՝ տարեկան |
բազային տուրքի 30-ապատիկի չափով բազային տուրքի 50-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի 21-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից: