Armenian ARMSCII Armenian
Կ-11761-27.10.2025-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին բաժնով.
 
«7.1. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
 
1.  Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծում  ԿՄ
2.  Պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրություն  ԿՄ  Վ
3.  Պեստիցիդների կամ ագրոքիմիկատների վաճառք  ԿՄ  Վ
4.  Անասնաբուժական դեղատնային գործունեություն  ԿՄ    Վ»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով «Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրություն եւ վաճառք» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձը մինչեւ տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը կարող է զբաղվել պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրությամբ կամ վաճառքով, որից հետո պետք է ներկայացնի «Պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրություն» կամ «Պեստիցիդների կամ ագրոքիմիկատների վաճառք» գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու հայտ: