Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «հանձնվում է» բառերից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «ուղարկվում է» բառերից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից: