Armenian ARMSCII Armenian
Կ-116822-17.10.2025-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կատարողական վարույթի մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-179-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետը «հարթակով» բառից հետո լրացնել «կամ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով.

2) 2-րդ մասի «սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով» բառերը փոխարինել «անձնական գրասենյակ հարթակով կամ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը՝

1) «սույն գլխով» բառերից հետո լրացնել «կամ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով ծանուցվելու դեպքում՝ այդ օրենքով սահմանված ժամկետներում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից: