Հոդված 1. «Կատարողական վարույթի մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-179-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր 6-րդ կետը հետեւյալ բովանդակությամբ.
«6) «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «տրամադրվել,» բառից հետո լրացնել «տեղադրվել» բառը.
2) լրացնել նոր 6-րդ կետը հետեւյալ բովանդակությամբ.
«6) «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից: