Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասի առաջին նախադասությունը «ուղարկվում է» բառերից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ» բառերով.
2) 18-րդ մասի երկրորդ նախադասությունը «ուղարկվում է» բառերից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ ուղարկվում է» բառերով:
Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երկրորդ նախադասությունը «տեղեկացվում է» բառերից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ» բառերով.
2) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը «տեղեկացվում է» բառերից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածում՝

Հոդված 4. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը «անձն» բառից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից: