Հոդված 1. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29.1-ին հոդվածում՝
1) 3-րդ մասը «ուղարկվում են» բառերից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ» բառերով.
2) 5-րդ մասը «ուղարկվում են» բառերից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ» բառերով.
3) 11-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ծանուցումը «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվելու դեպքում վարչական վարույթին կցվում է հասցեատիրոջ պատշաճ ծանուցման փաստը հավաստող ապացույցը:»:
Հոդված 2. Օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասը «իրականացվել» բառից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից: