Հոդված 1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-238-Ն օրենքի 7.1-ին հոդվածում՝
1) վերնագիրը եւ 1-ին մասը «Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, սակայն «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող եւ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող անձանց կողմից» բառերով.
2) 2-րդ մասը «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, սակայն «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող եւ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող անձանց կողմից կատարված իրավախախտումների համար պատասխանատվությունը կրում է օտարերկրացի համարվող անձը, եթե սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-7-րդ մասերով սահմանված կարգով ապացուցվում է, որ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցներով արձանագրված իրավախախտումը կատարել են «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող եւ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող անձինք:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: