Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1164-13.10.2025-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-336-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի « իրավագիտության բակալավրի եւ իրավագիտության մագիստրոսի» բառերը փոխարինել «իրավագիտության բակալավրի կամ իրավագիտության մագիստրոսի» բառերով:

Հոդված 2.    Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի « իրավագիտության բակալավրի եւ իրավագիտության մագիստրոսի» բառերը փոխարինել «իրավագիտության բակալավրի կամ իրավագիտության մագիստրոսի» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: