Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Խ-11633-06.10.2025-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 169.1-ին հոդվածի՝

1) առաջին պարբերությունում «հայտարարագրի» բառից հետո լրացնել  «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված հաշվարկի (հայտարարագրի)» բառերը,

2) երկրորդ պարբերությունում «Բացառությամբ սույն հոդվածի երրորդ, չորրորդ եւ հինգերորդ պարբերություններով սահմանված դեպքերի, հայտարարագիրը» բառերը փոխարինել «Հայտարարագիրը» բառով, իսկ «ֆինանսական հաշվետվությունների» բառերից հետո լրացնել «եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված հաշվարկի (հայտարարագրի)» բառերը:

3) երրորդ, չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ պարբերությունները ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 169.33-րդ հոդվածի 1-ին մասում «հաշվարկում» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված հաշվարկի (հայտարարագրի),» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: