Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11338-04.08.2025-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-433-Ն օրենքի 2-րդ հոդվածով «Ոստիկանության մասին» օրենքում լրացվող 5.2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Ոստիկանության ծառայողների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման ստանդարտացված գործելակարգը սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ հիսուն օրվա ընթացքում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ