Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքը կարգավորում է ոստիկանությունում ծառայության կազմակերպման, սկզբունքների, պաշտոնների դասակարգման, պաշտոնների համալրման, կոչումների շնորհման, պաշտոնից ազատման, ծառայության դադարեցման, ինչպես նաեւ ոստիկանությունում ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի հետ կապված այլ հարաբերություններ:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. Ոստիկանությունում ծառայությունը
1. Ոստիկանությունում ծառայությունը կազմակերպվում եւ իրականացվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված հանրային ծառայության հիմնական սկզբունքների հիման վրա, ինչպես նաեւ օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքները եւ ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու եւ մարդասիրության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:
2. Սույն օրենքը տարածվում է նաեւ ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ներքին վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ոստիկանության ծառայողների վրա:
3. Ոստիկանությունում ծառայությունը կազմակերպվում է նաեւ ոստիկանության ծառայողների ռոտացիայի սկզբունքով: Ռոտացիան ոստիկանության ծառայողների տեղափոխումն է հավասարազոր պաշտոններում` երեք տարին մեկ պարբերականությամբ:
4. Ռոտացիայի ենթակա ոստիկանության ծառայողների ցանկը եւ ռոտացիայի իրականացման կարգը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
5. Ոստիկանությունում ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Ոստիկանության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներով եւ այլ իրավական ակտերով:
6. Ոստիկանության ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներով:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված իրավական ակտերով ոստիկանության ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
8. Ոստիկանությունում ծառայության բարեվարքության համակարգի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» եւ «Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք» օրենքներով:
9. Ոստիկանության ծառայողի զինվորական հաշվառումն իրականացնում է ոստիկանությունը` Կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում «ով ծառայում է ոստիկանությունում» բառերը փոխարինել «ով ծառայության է անցել սույն օրենքով սահմանված կարգով,» բառերով:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«-Լիազոր մարմնի ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության պետ.»:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասում «զբաղեցնող պետերի,» բառերից հետո լրացնել «հատկապես կարեւոր գործերով ավագ քրեական ոստիկանի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ համայնքային ոստիկանի,» բառերը:
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի՝
1) 21 -ին եւ 22 -րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ մասում «ունեցող, քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի տասնմեկերորդ մասի 5-րդ կետով նախատեսված որոշման ընդունման» բառերը փոխարինել «ունենալու կամ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու» բառերով:
Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածը՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Լիազոր մարմնի ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության պետին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը:».
2) 9-րդ մասում «պաշտոններում» բառից հետո լրացնել «(բացառությամբ Լիազոր մարմնի ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության պետի)» բառերը.
3) լրացնել 9.1-ին մասով՝ հետյալ բովանդակությամբ.
«9.1. Լիազոր մարմնի ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության պետի պաշտոնում նշանակումը կատարվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված պայմանների հաշվառմամբ:».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողը մինչեւ իր նկատմամբ կատարվող ծառայողական քննության ավարտը չի կարող նշանակվել ոստիկանությունում ծառայության այլ պաշտոնի:»:
Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Լիազոր մարմնի ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության պետ կարող է նշանակվել այն ծառայողը, որը մինչեւ նշանակումը մեկ տարի զբաղեցրել է առնվազն ոստիկանության գլխավոր խմբի այլ պաշտոն, իսկ Լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ` մինչեւ սահմանված ժամկետը լրանալը:».
2) 3-րդ մասում «լրանալը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ այն ծառայողները, որոնք մինչեւ նշանակումը առնվազն 8 տարի զբաղեցրել են միջին խմբի պաշտոն» բառերը.
3) 9.2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«9.2. Ոստիկանությունում ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում առաջնահերթության կարգով դիտարկվում է ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված ծառայողների թեկնածությունը:»:
Հոդված 9. Օրենքի 14.1-ին հոդվածի 2-րդ մասում «երկշաբաթյա» բառը փոխարինել «եռամսյա» բառով:
Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 19. Ոստիկանության ծառայողի հիմնական իրավունքները
1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, ոստիկանության ծառայողի հիմնական իրավունքներն են՝
1) օրենքով սահմանված կարգով ծառայողական քննություն պահանջելը.
2) իրավական պաշտպանությունը՝ դատական եւ վերադասության կարգով.
3) ոստիկանության պաշտոնի եւ կոչումի` սահմանված կարգով բարձրացումը:»:
Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 20. Ոստիկանության ծառայողի հիմնական պարտականությունները
1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, ոստիկանության ծառայողի հիմնական պարտականություններն են՝
1) պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների հետ աշխատելու` օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.
2) օրենքով սահմանված դեպքերում բժշկական ստուգում անցնելը, փորձանմուշ կամ ախտորոշիչ թեստ հանձնելը, ամենամյա կանխարգելիչ բժշկական քննություն անցնելը.
3) ալկոհոլ, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործած վիճակում ծառայության մեջ գտնվելու դեպքում հիմնավոր կասկածի հիմքով, ղեկավարի գրավոր եւ պատճառաբանված պահանջով ախտորոշիչ թեստ հանձնելը:»:
Հոդված 12. Օրենքը լրացնել 38.1-ին հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 38.1. Համատեղ ծառայություն իրականացնելիս միմյանց ենթակայության տակ չգտնվող ոստիկանության ծառայողների ծառայողական ենթակայությունը
1. Համատեղ ծառայություն իրականացնելիս միմյանց ենթակայության տակ չգտնվող ոստիկանության ծառայողների ծառայողական ենթակայությունը որոշում է համատեղ ծառայություն նշանակող ղեկավարը (հրամանատարը):
2. Ծառայությամբ միմյանց ենթակայության տակ չգտնվող ոստիկանության ծառայողների ավագությունը որոշվում է պաշտոններով եւ կոչումներով:»:
Հոդված 13. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 39. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները
1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ, 31-րդ եւ 32-րդ հոդվածներով սահմանված սահմանափակումներից բացի, ոստիկանության ծառայողն իրավունք չունի նաեւ`
1) կազմակերպել գործադուլներ կամ մասնակցել դրանց.
2) մասնակցել «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով նախատեսված խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին, բացառությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում մասնակցության դեպքերի.
3) լինել որեւէ կուսակցության, հասարակական-քաղաքական, հասարակական միավորման (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական, վետերանների եւ նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների, ինչպես նաեւ արհեստակցական եւ կրոնական կազմակերպությունների) անդամ:»:
Հոդված 14. Օրենքի 8-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւալ խմբագրությամբ.
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ»
Հոդված 15. Օրենքի 45-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«6) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, որոնցից առնվազն մեկը՝ խիստ կարգապահական կամ «Կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժ.».
2) 1-ին մասի 7-րդ եւ 9.1-ին կետերը ուժը կորցրած ճանաչել.
3) լրացնել 1.2-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1.2. Դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցվելու կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելու, ինչպես նաեւ «Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված կոպիտ խախտում կատարելու դեպքում վերջինս ազատվում է ոստիկանությունում ծառայությունից:».
4) 3-րդ մասում «9-րդ եւ 9.1-ին կետերով» բառերը փոխարինել «9-րդ կետով եւ 1.2-րդ մասով» բառերով:
Հոդված 16. Օրենքի 41-րդ, 42-րդ, 42.1-ին, 43-րդ հոդվածները եւ 11.1-ին գլուխն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 17.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին, 5-8-րդ մասերը, սույն օրենքի 10-րդ, 11-րդ հոդվածները, սույն օրենքի 13-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 39-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերը, 14-րդ, 15-րդ հոդվածները, ինչպես նաեւ 16-րդ հոդվածը՝ 41-րդ, 42-րդ, 42.1-ին եւ 43-րդ հոդվածների մասով, ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը:
3. Սույն օրենքի 13-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից:
4. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ինչպես նաեւ 16-րդ հոդվածը՝ 11.1-ին գլխի մասով, ուժի մեջ են մտնում ներքին գործերի նախարարության հանցանքների եւ վարչական իրավախախտումների ոլորտում պետական վիճակագրություն ձեւավորելու գործառույթ իրականացնող ստորաբաժանման կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող յոթերորդ ամսվա ամսի 1-ից:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ