Armenian ARMSCII Armenian
Կ-11438-26.08.2025-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական  վերահսկողության  մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում՝

1) երկրորդ պարբերությունը «ռադիոակտիվ աղտոտվածության,» բառերից հետո լրացնել «ջերմոցային գազերի արտանետումների,» բառերով, իսկ  «հաշվետվությունների ներկայացման» բառերից հետո՝ «, չափումների, հաշվետվողականության եւ հավաստագրման համակարգում ներառելու նպատակով տվյալների տրամադրման» բառերով.

2) տասներեքերորդ պարբերության «բնական ռեսուրսների բանական օգտագործման համար»բառերը փոխարինել «բնական ռեսուրսների բանական օգտագործման, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության ապահովման համար» բառերով:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում՝

1)  1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ
«ը»ենթակետով.

«ը) ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունների առկայությունը եւ այդ թույլտվությամբ սահմանված առավելագույն սահմանաչափի  պահպանումը.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) չափումների, հաշվետվողականության եւ հավաստագրման համակարգ՝

ա) չափումների, հաշվետվողականության եւ հավաստագրման համակարգում ներառելու նպատակով տվյալների տրամադրման սահմանված կարգի պահպանումը,

բ) չափումների, հաշվետվողականության եւ հավաստագրման համակարգում ներառվող տվյալների եւ հաշվետվությունների որակի հսկողություն եւ որակի ապահովում իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից հավաստագրման պահանջի պահպանումը:»:

Հոդված 3. Օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) ստուգվող սուբյեկտն իրականացնում է ջերմոցային գազերի արտանետում՝ առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով ջերմոցային գազերի արտանետման թույլտվություն ստանալու:»:

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Կլիմայի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի հետո: