Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 263-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի 1-ին նախադասությունում «կարգով» բառից հետո լրացնել
«, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պայմանագրերի» բառերը,
2) լրացնել նոր 5-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«5. Բանկի կամ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպության մասնակցությամբ՝ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի եւ հիփոթեքի խառը պայմանագրերը կամ անշարժ գույքի առուվաճառքի եւ հիփոթեքի խառը պայմանագրերը կարող են կնքվել առանց նոտարական վավերացման, եթե դրանք շարադրված են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձեւերին համապատասխան եւ կնքվել են Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասում.
1) «ինչպես նաեւ» բառերից հետո լրացնել «սույն օրենսգրքի 263-րդ հոդվածի
5-րդ մասով նախատեսված պայմանագրերի վրա,» բառերը,
2) «օրինակելի պայմանագրերի պայմաններին» բառերը փոխարինել «նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձեւերին» բառերով,
3) «պայմանագրերում» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենսգրքի 263-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակում կնքված պայմանագրերի)» բառերը,
4) «օրինակելի պայմանագրերի պայմանների» բառերը փոխարինել «նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձեւերի» բառերով:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ՀիմնավորումՏեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում