Armenian ARMSCII Armenian
Կ-113912-20.08.2025-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 133.7-րդ հոդվածով.

«Հոդված 133.7. Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի հաղորդումը ներկայացնելը եւ քննարկելը

1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հունիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին:

2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու պահից: