Armenian ARMSCII Armenian
Կ-113914-20.08.2025-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ
14.6-րդ հոդվածով.

«Հոդված 14.6. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի վարձատրությունը

1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողների վարձատրությունը սահմանում է տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմինը՝ հիմք ընդունելով «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքով նախատեսված կարգավորումները:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու պահից: