Armenian ARMSCII Armenian
Կ-1137-18.08.2025-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   2002 թվականի հունիսի 4-ի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 26.  Գետերի վարարումների հետեւանքով հեղեղումների       կանխումը, ոռոգելի աղակալված հողերի լվացումը, ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելը եւ ջրային ռեսուրսների նվազման հետեւանքների մեղմումը

1. Գետերի վարարումների հետեւանքով հեղեղումները կանխելու, ոռոգելի աղակալված հողերի լվացման, ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու եւ ոռոգում կատարելու նպատակով բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված եւ ոչ ջրամբարներից բաց թողնված ջուրը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան տրված ջրօգտագործման թույլտվությամբ ջրօգտագործողներին մատակարարվում է անհատույց՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

2. Ջրային ռեսուրսների նվազման հետեւանքները մեղմելու եւ ջրալրում իրականացնելու, ինչպես նաեւ ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու նպատակով ջրային ռեսուրսները տեղափոխվում են անհատույց՝ սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան տրված ջրօգտագործման թույլտվությամբ:»:

Հոդված 2.

1.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2.  Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: