Armenian ARMSCII Armenian
Կ-11334-04.08.2025-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածում՝

1)  1-ին մասը «ծառայությունից),» բառից հետո լրացնել «որոնք իրենց ֆիզիկական պատրաստականությամբ եւ առողջական վիճակով կարող են կատարել փրկարարական ծառայողի գործառույթները,» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Փրկարարական  ծառայողին  ներկայացվող  ֆիզիկական պատրաստականության եւ առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:»:

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ» կետով.

«ժ) ալկոհոլ, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործած վիճակում ծառայության մեջ գտնվելու դեպքում ղեկավարի հիմնավոր կասկածի հիմքով ղեկավարի գրավոր եւ պատճառաբանված պահանջով ախտորոշիչ թեստ հանձնելը:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 61-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքում, բացառությամբ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքի, փրկարարական ծառայողը կարող է փրկարարական ծառայությունից ազատվել գրավոր զեկուցագիրը ներկայացնելուց ոչ շուտ, քան 30 օր հետո:»:

Հոդված 5. Օրենքի 68-րդ հոդվածի 3-րդ մասում «նախնական» բառը փոխարինել «արհեստագործական» բառով, իսկ 6-րդ, 7-րդ մասերում եւ 71-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետում «նախնական մասնագիտական» բառերը՝ «արհեստագործական» բառով:

Հոդված 6. Օրենքի 68-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ, 13-16-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: