Armenian ARMSCII Armenian
Կ-11331-04.08.2025-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ գլխի վերնագիրը «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության եւ դրա անդամ պետությունների իրավապահ մարմինների, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ համագործակցության արդյունքով ստանալու, կուտակելու եւ տրամադրելու հանցագործությունների մասին տեղեկություններ: Սույն մասով նախատեսված տեղեկությունները Կառավարության սահմանած կարգով ստանում, կուտակում եւ տրամադրում է ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն:».

3) 5-րդ կետը «հանգամանքներով,» բառից հետո լրացնել «արարքի կատարման պահին քրեական պատաuխանատվության տարիքի չհասած անչափահասի,» բառերով:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.1-ին հոդվածով.

«Հոդված 19.1. Լիազոր մարմնի իրավունքները հանցանքների եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ պետական վիճակագրության ձեւավորման ոլորտում

1. Լիազոր մարմինն իրավունք ունի Կառավարության սահմանած կարգով իրականացնելու վարչական իրավախախտում կատարած, հանցագործության մեջ մեղադրվող, դատապարտված անձանց հաշվառում եւ նրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրում: Քաղաքացիներին եւ կազմակերպություններին պատկանող հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների եւ փաստաթղթերի հաշվառման, դրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը, ինչպես նաեւ հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների եւ փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետը «նպատակով,» բառից հետո լրացնել «կամ Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով իրականացնելու սթափության վիճակի ստուգում,» բառերով.

2) 6-րդ, 6.1-ին եւ 6.2-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով իրականացնելու սթափության վիճակի ստուգում:»:

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով իրականացնելու սթափության վիճակի ստուգում.»:

Հոդված 7. Օրենքի 37-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության ծառայողն իր ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն անցնելու կամ ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնները խախտելու, ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» կամ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված անհամատեղելիության պահանջները կամ այլ սահմանափակումներ կամ շահերի բախման կանոնները խախտելու համար օրենքով սահմանված կարգով ենթարկվում է պատասխանատվության:»:

Հոդված 9.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածը, 2-րդ հոդվածի 1-ին կետը եւ 3-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում ներքին գործերի նախարարության՝ հանցանքների եւ վարչական իրավախախտումների ոլորտում պետական վիճակագրություն ձեւավորելու գործառույթ իրականացնող ստորաբաժանման կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը:

3. Սույն օրենքի 8-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը: