Armenian ARMSCII Armenian
Պ-11271-16.07.2025-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 289-րդ հոդվածի վերնագիրը՝ «դրոշմապիտակներ» բառից հետո, 1-ին մասը՝ «կամ դրոշմապիտակ» բառերից հետո, եւ 3-րդ մասը «կամ դրոշմապիտակները» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «կամ հսկիչ (նույնականացման) նշաններ», «կամ հսկիչ (նույնականացման) նշան», «կամ հսկիչ (նույնականացման) նշանները» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից: