Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-11113-25.06.2025-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե պետական միասնական գրանցամատյանում գրառված են իրավաբանական անձի՝ «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված կարգով նշանակված ժամանակավոր կառավարչի մասին տեղեկություններ, ապա որոշումը պարունակում է նաեւ տեղեկություններ՝ իրավասու մարմնի որոշումը ժամանակավոր կառավարչի հետ համաձայնեցված լինելու մասին.».

2) 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6.1-ին կետով.

«6.1) պետական միասնական գրանցամատյանում իրավաբանական անձի՝ «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված կարգով նշանակված ժամանակավոր կառավարչի մասին տեղեկություններ գրառված լինելու դեպքում՝ նաեւ տեղեկություններ՝ իրավասու մարմնի որոշումը ժամանակավոր կառավարչի հետ համաձայնեցված լինելու մասին.».

3) 7-րդ մասում «բացառությամբ նույն մասի 5-րդ» բառերից հետո «եւ» բառը փոխարինել «,»-ով, իսկ «6-րդ» բառից հետո լրացնել «եւ 6.1-րդ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 30-րդ մասով.

«30. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 3.2-րդ մասով սահմանված փոփոխությունների գրանցման դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով նախատեսված՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոխարեն գրառվում են ժամանակավոր կառավարչի մասին տեղեկությունները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին եւ համապատասխան տեղեկանքի համարը, բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները՝ հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման համարը եւ գտնվելու վայրը):

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.2-րդ եւ 3.3-րդ մասերով.

«3.2. «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված կարգով կազմակերպության ժամանակավոր կառավարիչ նշանակվելու դեպքում ներկայացվում է նաեւ՝

1) Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որոշումը՝ իրավաբանական անձի ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին.

2) ժամանակավոր կառավարչի մասին տեղեկություններ. ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը եւ անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին տեղեկանքը, էլեկտրոնային փոստի հասցեն, բնակության, հաշվառման վայրի հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրի հասցեն, օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձի դեպքում՝ նաեւ անձնագրի կամ օտարերկրյա պետության իրավաբանական անձի գրանցում իրականացնող մարմնի կողմից տրված՝ իրավաբանական անձի գրանցումն ու գոյությունը հաստատող փաստաթուղթ՝ օրենքով սահմանված կարգով վավերացված եւ հայերեն թարգմանված:

3.3 Սույն հոդվածի 3.2-րդ մասով սահմանված դեպքում ժամանակավոր կառավարչի լիազորությունների դադարեցման մասին գրառումը կատարվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի դիմումի հիման վրա: Սույն մասով կատարվող փոփոխության պետական գրանցման համար պետական տուրք չի գանձվում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ