«4.4. Ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդները պարտավոր են սույն հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով ընձեռված հնարավորությունից օգտվելու դեպքերում միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում թողնել պատահարի վայրը եւ ավտոտրանսպորտային միջոցը տեղափոխել օրենքով չարգելված այլ վայր, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետեւանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից: