Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 26.1-ին կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«
26.1. | սեփականատիրոջ անվամբ առաջին անգամ հաշվառվող ավտոմոբիլի, մոտոտրանսպորտային միջոցի, տրիցիկլի, քվադրիցիկլի, կցորդի (կիսակցորդի) միայն թվային հաշվառման վկայագիր տալու համար | բազային տուրքի եռապատիկի չափով »: |
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 1.1-ին, 1.2-րդ եւ 1.3-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«
1.1. | որակավորման քննությունների դրական արդյունքների հիման վրա առաջին անգամ միայն թվային վարորդական վկայական տալու համար | բազային տուրքի վեցապատիկի չափով |
1.2. | վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական կամ գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար |
քննությունն առաջին անգամ դրական չհանձնելու դեպքում, քննության հաջորդ աշխատանքային օրը կրկին քննությանը մասնակցելու համար` բազային տուրքի քառասունհինգապատիկի, իսկ 3-րդ աշխատանքային օրը մասնակցելու համար՝ բազային տուրքի երեսնապատիկի չափով, երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ բացասական հանձնված քննության դեպքում քննությանը հաջորդող 7-րդ աշխատանքային օրը քննությանը մասնակցելու համար՝ բազային տուրքի քառասունհինգապատիկի, իսկ 14-րդ աշխատանքային օրը մասնակցելու համար՝ բազային տուրքի երեսնապատիկի չափով |
1.3. | տրանսպորտային միջոցների պետական գրանցման-հաշվառման գործողության արդյունքում տպագրված փաստաթղթերը եւ (կամ) հաշվառման համարանիշներն առաքելու համար | բազային տուրքի հնգապատիկի չափով»: |
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ