«սահմանափակում կիրառող իրավասու մարմիններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների, ինչպես նաեւ գույքային իրավունքների իրականացման նկատմամբ սահմանափակումներ կիրառելու, փոփոխելու, դադարեցնելու իրավասություն ունեցող պետական մարմիններ եւ դատարաններ:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը «փաստաթղթերը,» բառից հետո լրացնել «դադարման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը,» բառերով, իսկ «մարմինները,» բառից հետո՝ «սահմանափակում կիրառող իրավասու մարմինները,» բառերով:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) սահմանափակում կիրառող իրավասու մարմինների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կայացրած դատական ակտերը եւ որոշումները.»:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Կառավարությունն ընդունում է սույն օրենքն ընդունվելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում: