Armenian ARMSCII Armenian
Կ-10985-03.06.2025-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասը «պետական գրանցման» բառերից հետո լրացնել «, բացառությամբ անշարժ գույքի կառավարման շրջանակում անշարժ գույքի կառավարչի կնքած պայմանագրերի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունիսի 1-ից: