«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գյուղատնտեսական նշանակության հողերից արոտավայրերի վարձակալության ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 25 տարի ժամկետով՝ սոցիալական կամ բարեգործական կամ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր (այդ թվում` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագիր) իրականացնելու նպատակով:
3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասում նշված սոցիալական կամ բարեգործական կամ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի (այդ թվում` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի) իրականացման նպատակով գյուղատնտեսական նշանակության հողերից արոտավայրերը վարձակալության իրավունքով տրամադրվելու պարագայում վարձակալը պարտավոր է օգտագործել ըստ նպատակային եւ գործառնական նշանակության:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքվող վարձակալության պայմանագրերի վրա: