Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Վերապատրաստման վայրից դուրս մշտապես բնակվող՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ունկնդիրների համար Ակադեմիան հնարավորության դեպքում կազմակերպում է նրանց բնակության ապահովումը:»:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 2-րդ կետից հանել «, որը զուգորդվում է՝ մինչեւ 3 ամիս ժամկետով կրթաթոշակի 25 տոկոսից զրկելով» բառերը.
2) 2-րդ մասի 3-րդ կետից հանել «, որը զուգորդվում է՝ մինչեւ 6 ամիս ժամկետով կրթաթոշակի 25 տոկոսից զրկելով» բառերը.
3) 13-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: