Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Բաժնետոմսերը կարող են լինել ազատ շրջանառու կամ սահմանափակ շրջանառու, հասարակ կամ արտոնյալ: Բաժնետոմսերը, ըստ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման հատկանիշի, կարող են լինել միայն անվանական:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: