Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 55-րդ հոդվածում՝
1) Վերնագիրը «մերժումը» բառից հետո լրացնել «եւ նախնական համաձայնության գործողության դադարեցումը».
2) 1-ին մասում «կարող է մերժել» բառերը փոխարինել «մերժում է» բառերով.
3) 1-ին մասի 3-րդ կետում «չմարված» բառից հետո լրացնել «կամ չվերացված» բառերը.
4) 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 31 -ին կետ.
«31) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.».
5) 1-ին մասի 9-րդ կետում «Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված կարգով» բառերով.
6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11 -ին մաս.
«11 . Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նախնական համաձայնության տրամադրման օրվանից հետո մինչեւ նշանակալից մասնակցության փաստացի ձեռքբերումը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկի առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի դադարեցնել նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողությունը:»:
Հոդված 2. Օրենքի 56-րդ հոդվածում՝
1) վերնագրից հանել «ձեռքբերման նախնական համաձայնության գործողության» բառերը.
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Եթե լիցենզավորման ընթացքում կամ նշանակալից մասնակցության ձեռքբերման ժամանակ Կենտրոնական բանկ են ներկայացվում անարժանահավատ, կեղծ կամ ոչ լրիվ տեղեկություններ, ինչպես նաեւ եթե անձի՝ սույն օրենքով սահմանված կարգով ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուց հետո առաջանում է սույն օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ կամ 9-րդ կետերով նախատեսված նշանակալից մասնակցության նախնական համաձայնության մերժման հիմքերից որեւէ մեկը, ինչպես նաեւ եթե ներդրումային ընկերության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ընթացքում ստացվում են այնպիսի հիմնավոր տեղեկություններ, ըստ որոնց՝ ի հայտ են եկել ներդրումային ընկերության հետ փոխկապակցված անձանց (իսկ ներդրումային ընկերության հետ փոխկապակցված իրավաբանական անձի դեպքում՝ նաեւ նրա մասնակցի) ֆինանսական վիճակի վատթարացման փաստեր, որոնք կարող են անդրադառնալ ներդրումային ընկերության ֆինանսական վիճակի վրա կամ վտանգել հաճախորդների շահերը, ապա Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որպեսզի ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում օտարի ներդրումային ընկերությունում իր ունեցած ներդրումները, կամ ներդրումային ընկերության նկատմամբ իր ունեցած այն պահանջի իրավունքը, որի ուժով նա կարող է ազդել ներդրումային ընկերության գործունեության վրա այն հիմնավորմամբ, որ դա սպառնում է ներդրումային ընկերության ֆինանսական վիճակին: Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում համապատասխան ներդրումները կամ համապատասխան պահանջի իրավունքը չօտարելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով:»:
3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետին հաջորդող օրվանից ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու եւ առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից: Ներդրումային ընկերության որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:»:
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս.
«3. Եթե նշանակալից մասնակցության ձեռքբերումից հետո առաջանում է սույն օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 31 -ին կետով նախատեսված հիմքը, ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձի նկատմամբ կիրառվում է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը, ինչպես նաեւ անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաեւ ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Ներդրումային ընկերության որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:»:
Հոդված 3. Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11 -ին կետ.
«11) ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար չմարված կամ չվերացված դատվածություն.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 12 -րդ կետ.
«12) ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.».
3) 5-րդ կետում «անցյալում» բառից առաջ լրացնել «կամ որի հետ փոխկապակցված անձն» բառերով, ինչպես նաեւ «Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 114-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11 -ին կետ.
«11) ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար չմարված կամ չվերացված դատվածություն.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 12 -րդ կետ.
«12 ) ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.».
3) 5-րդ կետում «անցյալում» բառից առաջ լրացնել «կամ որի հետ փոխկապակցված անձն» բառերը, իսկ «Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 179-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11 -ին կետ.
«11 ) ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար չմարված կամ չվերացված դատվածություն.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 12 -րդ կետ.
«12 ) ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.».
3) 5-րդ կետում «անցյալում» բառից առաջ լրացնել «կամ որի հետ փոխկապակցված անձն» բառերը, իսկ «Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով» բառերով:
Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ կամ 9-րդ կետերով սահմանված հիմքերի առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որպեսզի ներդրումային ընկերության, Օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում օտարի ներդրումային ընկերության, Օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում իր ունեցած համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը, իսկ այդ ժամկետում համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը չօտարելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով: Սույն մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից ներդրումային ընկերության, Օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու եւ առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից: Ներդրումային ընկերության, Օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 3-րդ, 4-րդ կամ 5-րդ հոդվածներով սահմանված հիմքերի առաջացման դեպքում ներդրումային ընկերությունը, Օպերատորը կամ Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է մեկ ամսվա ընթացքում համապատասխան ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնել Կենտրոնական բանկ: Սույն մասով նախատեսված ժամկետում համապատասխան ղեկավարին գրանցումից հանելու միջնորդագիր Կենտրոնական բանկ չներկայացվելու դեպքում Կենտրոնական բանկը ընդունում է այդ ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ որոշում:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքն առաջանալու դեպքում ներդրումային ընկերության, Օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձի նկատմամբ կիրառվում է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը, ինչպես նաեւ անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաեւ ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Ներդրումային ընկերության, Օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ: