Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10937-30.05.2025-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մաս.

«5. Սույն հոդվածով սահմանված կարգավորումները կիրառելի են նաեւ սույն օրենքի 18-րդ եւ 19-րդ գլուխների նկատմամբ:»:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) Վերնագիրը «մերժումը» բառից հետո լրացնել «եւ  նախնական համաձայնության գործողության դադարեցումը».

2) 1-ին մասում «կարող է մերժել» բառերը փոխարինել «մերժում է» բառերով.

3) 1-ին մասի 1-ին կետից հանել «ֆիզիկական» բառը.

4) 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11 -ին  կետ.

«11 ) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.».

5) 1-ին մասի 7-րդ կետում «Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով» բառերով.

6) 1-ին մասի 8-րդ կետում «Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով» բառերով.

7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս.

«3. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նախնական համաձայնության տրամադրման օրվանից հետո մինչեւ նշանակալից մասնակցության փաստացի ձեռքբերումը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկի առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի դադարեցնել նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողությունը:»:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) վերնագրից հանել «ձեռքբերման նախնական համաձայնության գործողության» բառերը.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Եթե լիցենզավորման ընթացքում կամ նշանակալից մասնակցության ձեռքբերման ժամանակ Կենտրոնական բանկ են ներկայացվում անարժանահավատ, կեղծ կամ ոչ լրիվ տեղեկություններ, ինչպես նաեւ եթե անձի՝ սույն օրենքով սահմանված կարգով Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուց հետո առաջանում է սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված նշանակալից մասնակցության նախնական համաձայնության մերժման հիմքերից որեւէ մեկը, ինչպես նաեւ եթե ստացվում են այնպիսի հիմնավոր տեղեկություններ, ըստ որոնց՝ ի հայտ են եկել Ընկերության հետ կապված անձանց (իսկ Ընկերության հետ կապված իրավաբանական անձի դեպքում՝ նաեւ նրա մասնակցի) ֆինանսական վիճակի վատթարացման փաստեր, որոնք կարող են անդրադառնալ Ընկերության ֆինանսական վիճակի վրա կամ այլ կերպ վտանգել Ընկերության ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը, ապա Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որպեսզի Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում օտարի Ընկերությունում իր ունեցած ներդրումները, կամ Ընկերության նկատմամբ իր ունեցած այն պահանջի իրավունքը, որի ուժով նա կարող է ազդել Ընկերության գործունեության վրա այն հիմնավորմամբ, որ դա սպառնում է Ընկերության ֆինանսական վիճակին: Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում համապատասխան ներդրումները չօտարելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով:».

3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու եւ առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից: Ընկերության որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:».

4) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

5) Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ մաս.

«4. Եթե նշանակալից մասնակցության ձեռքբերումից հետո առաջանում է սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11 -ին կետով նախատեսված հիմքը, Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձի նկատմամբ կիրառվում է  «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը,  ինչպես նաեւ անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաեւ ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Ընկերության որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:»:

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 21 -ին կետ.

«21) ներառված չէ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.».

2) 5-րդ կետում «անցյալում» բառից առաջ լրացնել «կամ որի հետ փոխկապակցված անձը» բառերը, իսկ «Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով» բառերով:

Հոդված 5. Օրենքի 88-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ մաս.

«6. Ապահովագրական միջնորդների նշանակալից մասնակիցները չեն կարող ներառված լինել Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:»:

Հոդված 6. Օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 21 -ին կետ.

«21) ներառված չէ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.».

2) 5-րդ կետում «անցյալում» բառից առաջ լրացնել «կամ որի հետ փոխկապակցված անձը» բառերը,  իսկ «Կենտրոնական բանկի հաստատած ուղեցույցով հիմնավորված» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված» բառերով:

Հոդված 7. Օրենքի 99-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4.2-րդ կետ.

«4.2) նշանակալից մասնակիցներից կամ այդ մասնակիցների հետ փոխկապակցված անձանցից թեկուզ մեկն անցյալում կատարել է այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի՝ որպես ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնող կազմակերպության բարձրագույն կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի գործողությունները կարող են հանգեցնել այդ կազմակերպության սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության եւ գործարար համբավի վարկաբեկմանը.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4.3-րդ կետ.

«4.3) նշանակալից մասնակիցներից թեկուզ մեկը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.»:

Հոդված 8. Օրենքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 991 -րդ հոդված.

«Հոդված 991 . Ապահովագրական բրոքերի նշանակալից մասնակցի մասնակցության դադարեցումը եւ  նախնական համաձայնության գործողության դադարեցումը

1. Եթե լիցենզավորման ընթացքում Կենտրոնական բանկ են ներկայացվում անարժանահավատ, կեղծ կամ ոչ լրիվ տեղեկություններ, ինչպես նաեւ եթե անձի՝ սույն օրենքով սահմանված ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիա ձեռք բերելուց հետո առաջանում է սույն օրենքի 99-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կամ 4.2-րդ կետերով նախատեսված հիմքերից որեւէ մեկը, ինչպես նաեւ եթե ստացվում են այնպիսի հիմնավոր տեղեկություններ, ըստ որոնց՝ ի հայտ են եկել ապահովագրական բրոքերի հետ կապված անձանց (իսկ այդ կազմակերպության հետ կապված իրավաբանական անձի դեպքում՝ նաեւ նրա մասնակցի) ֆինանսական վիճակի վատթարացման փաստեր, որոնք կարող են անդրադառնալ ապահովագրական բրոքերի ֆինանսական վիճակի վրա կամ այլ կերպ վտանգվել հաճախորդների շահերը, ապա Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որպեսզի ապահովագրական բրոքերի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում օտարի ապահովագրական բրոքերի կանոնադրական կապիտալում իր ունեցած ներդրումները, կամ ապահովագրական բրոքերի նկատմամբ իր ունեցած այն պահանջի իրավունքը, որի ուժով նա կարող է ազդել ապահովագրական բրոքերի գործունեության վրա այն հիմնավորմամբ, որ դա սպառնում է ապահովագրական բրոքերի ֆինանսական վիճակին: Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում համապատասխան ներդրումները չօտարելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով:

2. Եթե նշանակալից մասնակցության ձեռքբերումից հետո առաջանում է սույն օրենքի 99-րդ հոդվածի 1-ին մասի 4.3-ին կետով նախատեսված հիմքը, ապահովագրական բրոքերի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձի նկատմամբ կիրառվում է  «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը,  ինչպես նաեւ անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաեւ ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Ապահովագրական բրոքերի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետին հաջորդող օրվանից ապահովագրական բրոքերի նշանակալից մասնակիցը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու եւ առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից: Ապահովագրական բրոքերի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:»:

Հոդված 9. Օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.2-րդ կետ.

«2.2) նշանակալից մասնակիցներից թեկուզ մեկը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.»:

Հոդված 10. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ կամ 7-րդ կետերով, 88-րդ հոդվածի 5-րդ մասով կամ 99-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կամ 4.2-րդ մասերով սահմանված հիմքերի առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որպեսզի Ընկերության կամ ապահովագրական բրոքերի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում օտարի Ընկերության կամ ապահովագրական բրոքերի կանոնադրական կապիտալում իր ունեցած համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը, իսկ այդ ժամկետում համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը չօտարելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով: Սույն մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից Ընկերության կամ ապահովագրական բրոքերի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու եւ առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից: Ընկերության կամ ապահովագրական բրոքերի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված հիմքերի առաջացման դեպքում ապահովագրական գործակալը այդ մասին պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկը սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված որեւէ հիմք բացահայտելու կամ գործակալի կողմից սույն մասով սահմանված տեղեկությունը ստանալու դեպքում ապահովագրական գործակալին հանում է հաշվառումից:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 4-րդ կամ 6-րդ հոդվածներով սահմանված հիմքերի առաջացման դեպքում Ընկերությունը կամ ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում Ընկերության կամ ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձի համապատասխան ղեկավարին կամ համապատասխան պատասխանատու անձին գրանցումից հանելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնել Կենտրոնական բանկ: Սույն մասով նախատեսված ժամկետում Ընկերության կամ ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձի կողմից համապատասխան ղեկավարին կամ համապատասխան պատասխանատու անձին գրանցումից հանելու միջնորդագիր Կենտրոնական բանկ չներկայացնելու դեպքում Կենտրոնական բանկը ընդունում է տվյալ ղեկավարին կամ պատասխանատու անձին գրանցումից հանելու վերաբերյալ որոշում:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով լրացվող 11 -ին կետով, 5-րդ հոդվածով կամ 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով լրացվող 4.3-րդ կետով սահմանված հիմքն առաջանալու դեպքում Ընկերության կամ ապահովագրական բրոքերի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձի նկատմամբ կիրառվում է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը,  ինչպես նաեւ անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաեւ ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Ընկերության կամ ապահովագրական բրոքերի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ: