Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19.6-րդ հոդվածը լրացնել նոր 15-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«
15. «ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7214 եւ 7215 ապրանքային խմբերին դասվող պողպատե ամրանների՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչեւ մեկ տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար | բազային տուրքի 29-ապատիկի չափով |
»:
Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասում «14» թիվը փոխարինել «15» թվով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: