Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը».
2) 1-ին մասում՝
ա. «վարելը» բառից հետո լրացնել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը նույն արարքի համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում» բառերով.
բ. «տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր» բառերը փոխարինել «տասնհինգապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր հիսուն» բառերով.
3) 2-րդ մասում «քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն» բառերը փոխարինել «երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն» բառերով:
4) 5-րդ մասում «կարգի» բառից հետո լրացնել «(ենթակարգի)» բառը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀիմնավորումՏեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում