Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 25.1-ին հոդվածի 2-րդ մասում «վարելու իրավունքի վարորդական վկայական» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ թվային)» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 128-րդ հոդվածը լրացնել 10-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«10. Սույն հոդվածի իմաստով վարորդական վկայական է համարվում նաեւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից հատկացված վարորդական վկայականի թվային տարբերակը:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից: