Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասում «եւ ներդրումային ընկերություններին,» բառերը փոխարինել «, ներդրումային ընկերություններին եւ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:
Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասը «կենտրոնական դեպոզիտարիան,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք,» բառերով, իսկ ««Արժեթղթերի շուկայի մասին»,» բառերից հետո՝ ««Կրիպտոակտիվների մասին»,» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: