Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «առկա ցերեկային ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը «Առկա (ցերեկային) ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17-րդ մասով.
«17. Սույն օրենքի՝ բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ առկա ուսուցմամբ, բարձրագույն կրթության երկրորդ եւ երրորդ մակարդակներում սովորողներին վերաբերող դրույթները տարածվում են նաեւ առկա ուսուցմամբ բարձրագույն կրթությամբ, ինչպես նաեւ մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորողների վրա մինչեւ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետները:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից: