Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4.1-ին կետից հանել «եւ հետբուհական մասնագիտական» բառերը.
2) 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 21-րդ եւ 23-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
3) 18-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«18) ուսումնական հաստատության ինստիտուցիոնալ (այսուհետ՝ ինստիտուցիոնալ) կամ կրթական ծրագրի (այսուհետ՝ ծրագրային) հավատարմագրում՝ որակի արտաքին գնահատման գործընթաց, որը հավաստում է տվյալ ուսումնական հաստատության կամ դրա կրթական ծրագրի (կրթական ծրագրերի խմբի) համապատասխանությունը հավատարմագրման սահմանված չափանիշներին.».
4) 20-րդ, 22-րդ եւ 25-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«20) բակալավրի որակավորում՝ անձին շնորհվող կրթական աստիճան, որը հավաստում է բարձրագույն կրթության առաջին մակարդակի կրթական ծրագրի ուսումնառության ավարտը.».
«22) մագիստրոսի որակավորում՝ անձին շնորհվող կրթական աստիճան, որը հավաստում է բարձրագույն կրթության երկրորդ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառության ավարտը.».
«25) կլինիկական ռեզիդենտ (կլինիկական օրդինատոր)՝ բարձրագույն բժշկական կրթության հենքի վրա ինքնուրույն մասնագիտական գործունեության իրավունք ունեցող բժշկի հսկողությամբ մասնագիտական գործունեություն իրականացնող եւ հետավարտական լրացուցիչ ուսումնառության մեջ գտնվող անձ.».
5) 24-րդ կետի «հետբուհական ուսուցում» բառերը փոխարինել «հետավարտական լրացուցիչ ուսումնառություն» բառերով:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) բարձրագույն կրթության կրթական ծրագրեր (հիմնական եւ լրացուցիչ):».
2) 3-րդ մասի 3-րդ կետի «բարձրագույն մասնագիտական» բառերը փոխարինել «բարձրագույն» բառով, իսկ նույն մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 4-րդ մասի «, մասնագիտական եւ բարձրագույն կրթության» բառերը փոխարինել «եւ մասնագիտական» բառերով:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից հանել «մասնագիտական» բառը, իսկ նույն մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասից հանել «Դրանք ներկայացվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմին:» բառերը.
2) 6-րդ մասը «լիազորված մարմինը:» բառերից հետո լրացնել «Բարձրագույն կրթության յուրաքանչյուր մակարդակի կրթական ծրագրերի ամփոփիչ ատեստավորման ձեւերը եւ պարբերականությունը կազմում եւ հաստատում է բուհը:» բառերով:
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «իսկ պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «իսկ բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ սահմանվում են «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքին համապատասխան» բառերով.
2) 4-րդ մասի՝
ա. երկրորդ պարբերության «Բարձրագույն» բառից հետո «մասնագիտական» բառը հանել,
բ. երրորդ պարբերությունից հանել «մասնագիտական» բառը.
3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 6-րդ մասը «Պետական հանրակրթական դպրոցների ավարտական» բառերից հետո լրացնել «քննությունների» բառով, իսկ նույն մասից հանել «պետական եւ հավատարմագրված ոչ պետական» բառերը:
Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում «միջին եւ բարձրագույն մասնագիտական որակավորմամբ» բառերը փոխարինել «միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթության որակավորմամբ» բառերով:
Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) վերնագրի եւ 1-ին մասի «Բարձրագույն» բառից հետո «մասնագիտական» բառը հանել.
2) 2-5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Բարձրագույն կրթության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող օրենքով:»:
Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ բարձրագույն կրթության եւ ռազմական կրթության կամ կադրերի պատրաստման ոլորտները կարգավորող օրենքներով:»:
Հոդված 11. Օրենքի 28-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4-րդ կետի «, մասնագիտական եւ բարձրագույն» բառերը փոխարինել «եւ մասնագիտական» բառերով.
2) 5-րդ կետը «պետական» բառից հետո լրացնել «հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական» բառերով:
Հոդված 13. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 5-րդ կետը «պետական» բառից հետո լրացնել «հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական» բառերով.
2) 8-րդ կետի «, մասնագիտական եւ բարձրագույն» բառերը փոխարինել «եւ մասնագիտական» բառերով.
3) 10-րդ կետը «հաստատում է» բառերից հետո լրացնել «հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ծրագրերով» բառերով.
4) 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
5) 14-րդ կետը «պետական» բառից հետո լրացնել «հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական» բառերով:
Հոդված 14. Օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասը «սահմանազատվում են» բառերից հետո լրացնել «համապատասխան ոլորտը կարգավորող օրենքով եւ» բառերով:
Հոդված 15. Օրենքի 41-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Բարձրագույն կրթության ոլորտում բուհերի եւ կրթական ծրագրերի լիցենզավորման պայմաններն ու պահանջները սահմանվում են «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքով եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով:»:
Հոդված 16. Օրենքի 42-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «Միջին եւ բարձրագույն մասնագիտական» բառերը փոխարինել «Միջին մասնագիտական եւ բարձրագույն» բառերով, իսկ նույն մասը «մասնագիտությունների» բառից հետո լրացնել «կրթական ծրագրերի» բառերով.
2) 4-րդ, 5-րդ եւ 7-9-րդ մասերի սկիզբը լրացնել «Միջին մասնագիտական կրթության գծով» բառերով:
Հոդված 17. Օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասում «Մասնագիտական ուսումնական» բառերը փոխարինել «Մասնագիտական, ինչպես նաեւ բարձրագույն ուսումնական» բառերով:
Հոդված 18. Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասում «(պրոֆեսորադասախոսական)» բառը փոխարինել «(ակադեմիական)» բառով:
Հոդված 19. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ներառյալ 2011 թվականը շնորհված դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին:»:
Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: