Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 4-րդ կետի «բ» ենթակետի «մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության երկրորդ եւ երրորդ մակարդակներում» բառերով.
2) 5-րդ կետի «ա» ենթակետի «առկա ուսման» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ ուսումնառության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16-րդ մասով.
«16. Սույն օրենքի՝ բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ առկա ուսուցմամբ, բարձրագույն կրթության երկրորդ եւ երրորդ մակարդակներում սովորողներին վերաբերող դրույթները տարածվում են նաեւ առկա ուսուցմամբ բարձրագույն կրթությամբ, ինչպես նաեւ մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորողների վրա մինչեւ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետները:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից: