Armenian ARMSCII Armenian
Կ-107410-16.05.2025-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին»2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում «Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն»բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Սպայական (ռազմաուսումնական) բուհ»բառերով:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասում «ասպիրանտներին»բառը փոխարինել «դոկտորանտներին»բառով:

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի «ա»եւ «գ»կետերից հանել «մասնագիտական»բառը:

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) «օրդինատոր» եւ  «օրդինատորին» բառերը  փոխարինել համապատասխանաբար «կլինիկական ռեզիդենտ»եւ «կլինիկական ռեզիդենտին»բառերով.

2) «եւ դոկտորանտ»եւ «եւ դոկտորանտին»բառերը հանել, իսկ նույն մասի «(ասպիրանտ)»եւ «(ասպիրանտին)»բառերը փոխարինել համապատասխանաբար «(դոկտորանտ)»եւ «(դոկտորանտին)»բառերով:

Հոդված  5. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) «ասպիրանտուրայի (ադյունկտուրա), դոկտորանտուրայի»բառերը փոխարինել «ադյունկտուրայում (դոկտորանտուրայում)»բառերով.

2) «կլինիկական օրդինատուրայի»բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրայում»բառերով, իսկ նույն մասից հանել «ցերեկային ուսուցման համակարգում հաջողությամբ»բառերը:

Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածի 8.1-ին եւ 70-րդ հոդվածի 4.1-ին մասերում «ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա»բառերը փոխարինել «ադյունկտուրա (դոկտորանտուրա)»բառերով:

Հոդված 7. Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասում «հեռակա ուսուցման ձեւով»բառերը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ»բառերով:

Հոդված 8. Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասում «առկա ուսուցմամբ»բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ»բառերով:

Հոդված 9. Օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասում «Լիազոր մարմնի ենթակայությամբ գործող պետական ոչ առեւտրային կազմակերպություն է»բառերը փոխարինել ««Բարձրագույն կրթության եւ գիտության մասին»օրենքով սահմանված հանրային բարձրագույն ուսումնական հաստատություն է»բառերով:

Հոդված 10. Օրենքի 70-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «առկա եւ հեռակա ուսուցման կարգով»բառերը փոխարինել «լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ»բառերով.

2) 2-րդ եւ 4.1-ին մասերի «առկա ուսուցմամբ»բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ»բառերով.

3) 6-րդ մասի «, ասպիրանտների»բառը փոխարինել «(դոկտորանտների)»բառով.

4) 7-րդ մասի «առկա»բառը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ»բառերով.

5) 8-րդ մասի «հեռակա»բառը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ»բառերով:

Հոդված 11.    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի  սեպտեմբերի 1-ից: