Հոդված 1.
«Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-122-Ն օրենքի 10-րդ հոդվածի «ա» կետում «միջին եւ բարձրագույն մասնագիտական, լրացուցիչ եւ հետբուհական մասնագիտական կրթության» բառերը փոխարինել «մասնագիտական, բարձրագույն եւ լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: