1) 8.5.3-րդ ենթակետի «բակալավրի կրթական ծրագրի իրականացման համար» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության առաջին մակարդակին (բակալավրին) համապատասխան կրթական ծրագրի իրականացման համար» բառերով.
2) 8.5.5-րդ ենթակետի «մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման համար» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության երկրորդ մակարդակին (մագիստրոսին) համապատասխան կրթական ծրագրի իրականացման համար» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.5.6-րդ եւ 8.5.7-րդ ենթակետերով.
«8.5.6 | բարձրագույն կրթության երրորդ մակարդակին (դոկտորին) համապատասխան կրթական ծրագրի իրականացման համար՝ տարեկան | բազային տուրքի 300-ապատիկի չափով |
8.5.7 | բարձրագույն կրթության ծառայությունների իրականացման համար | բազային տուրքի 3000-ապատիկի չափով»: |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: