Armenian ARMSCII Armenian
Կ-10743-16.05.2025-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 6-րդ մասում ««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել ««Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» Հայաստանի Հանրապետության» բառերով:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Պետության հիմնադրած՝ բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող պետական կազմակերպության կամ գիտական կազմակերպության կառավարման մարմինները ձեւավորվում են «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: