Armenian ARMSCII Armenian
Պ-1072-13.05.2025-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» 2015 թվականի մարտի 25-ի ՀՕ-16-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 4.1
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕՏԱՐՈՒՄԸ

Հ ոդված 11.1. Պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքի օտարումը

1. Պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն կարող է օտարվել կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ամփոփ ցուցակում ներառված ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին, ինչպես նաեւ ռազմական կարիքների համար պետական պատվերի պայմանագրի հիման վրա պետական պատվեր կատարող սուբյեկտներին՝ նոր արտադրատեսակների մշակման կամ արտադրատեսակների արդիականացման կամ նորոգման կամ օգտահանման կամ փորձարկումների իրականացման համար:

Օտարման կամ անհատույց օգտագործման պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: