Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածով, ինչպես նաեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 29-րդ եւ 30-րդ հոդվածներով՝ Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
նշանակել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ 2025 թվականի մայիսի 13-ից՝ հինգ տարի 57 օր պաշտոնավարման ժամկետով: