Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10691-12.05.2025-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» 2021 թվականի հունվարի 19-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով» բառերից հետո լրացնել «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) էլեկտրոնային կառավարման համակարգ՝ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով նախատեսված բնակչության ռեգիստրի տեղեկատվական համակարգի ենթառեգիստր.»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «հասանելի է» բառերից հետո լրացնել «ներքին գործերի բնագավառում կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին եւ միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին,» բառերը:

Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հանել «դիմողի համաձայնությամբ տրամադրված» բառերը:

Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «դիմողի համաձայնությամբ տրամադրված» բառերը»:

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկմանը հաջորդող օրվանից: